Որոնում

Մեր Մասին

Boogifts.am -ը մինչ օնլայն տիրույթում հայտնվելը ունեցել է իր օֆլայն խանութը 2015 թվականից։ Մեր կրեատիվ թիմը անընդհատ աշխատանքի և ստեղծագործական աճի շնորհիվ ստացել է շատ բծախնդիր հաճախորդների վստահությունը։ Մեր այցեքարտը դարձել է հաճախորդի յուրաքանչյուր ցանկություն իրականացնելու առաջնայնությունը։

 Փայտյա հուշանվերների նմուշներ արտադրում ենք արդեն երեք տարի։  Մեր համբերատար մենեջերները և դիզայներեները առաջնային դիրքում դնում են գնորդի ցանկությունը, բայց չեն մոռանում ճիշտ ուղղություն և խորհուրդ տալ՝ ելնելով տարիների փորձից։

 Հուշանվերների տպագրությամբ զբաղվում ենք ավելի քան երկու տարի և կարողացել ենք ապահովել բարձր դիրք շուկայում, շնորհիվ առաջարկվող բարձր որակի։

 Մեր անմիջական և աշխատասեր թիմում գլխավոր տեղում սիրելի աշխատանքն է, հաճախորդների պրոֆեսիոնալ սպասարկումը, որակյալ արտադրանքի ապահովումը՝ ստեղծումից մինչ գեղեցիկ փաթեթավորում։